21-ամյա կինը պատշգամբից ցած է ընկել և մահացել

21-ամյա կինը պատշգամբից ցած է ընկել  և մահացել

Հունիսի 13-ին, ոստիկանության Մուշի բաժի հերթապահ մաս ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Անտառավան թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քառահարկ շենքի չորրորդ հարկի պատշգամբից, ըստ նախնական վարկածի, 21-ամյա կինը լվացք փռելիս ցած է ընկել: Վերջինս տեղում մահացել է:

Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ-քննչական խումբը, հանգամանքները պարզվում են:shantnews.am