Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության կողմից հրապարակված տեղեկության համաձայն, 2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ 4.4 %-ով (53.5 լարիով) աճել է և կազմել 1 256.2 լարի:
Ըստ Geostat-ի` գործունեության տեսակների համաձայն, տղամարդկանց աշխատավարձերը գրեթե բոլոր ոլորտներում գերակշռում են կանանց աշխատավարձերին:
2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում միջին աշխատավարձը 1 022.9, իսկ տղամարդկանցը՝ 1 473.4 լարիով է սահմանվել: Կանանց տարեկան աշխատավարձն աճել է 62.5 լարիով, իսկ տղամարդկանցը՝ 49.5 լարիով:
Ինչ վերաբերում է միջինից բարձր աշխատավարձ ունեցող ոլորտներին, դրանք են՝
2021թ. առաջին եռամսյակում բիզնեսի ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 56.5 լարիով և կազմել 1 283.5 լարի:
Ամենաբարձր աշխատավարձը արվեստի, ժամանցի ու հանգստյան գործունեության (2 319.4 լարի, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 30.5 տոկոսով), նաև տեղեկատվության ու հաղորդակցության (2 204.0 լարի, աճել է 14.7 տոկոսով) ոլորտներում է արձանագրվում:
2021 թվականի առաջին եռամսյակում ոչ արտադրական ու ֆինանսական սեկտորում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 52.2 լարիով ու 1 213.3 լարի կազմել:
Միջինից բարձր աշխատավարձ ունեն ֆինանսական և ապահովագրական ոլորտներում աշխատողները։ aliq.ge