Ով աշխատանք ունի օգնություն հասնում է, իսկ ովքեր չունեն չի հասնում. բնակիչ

Ով աշխատանք ունի օգնություն հասնում է, իսկ ովքեր չունեն չի հասնում. բնակիչ

Նինոծմինդայի շրջանի Թորիա եւ Ղաուրմա գյուղերի բնակիչները NOR ռադիոյի հետ զրույցում իրենց կարծիքը հայտնեցին, ինքնազբաղ անձանց պետության կողմից տրվող 300 լարիի միանվագ օգնության վերաբերյալ:

«Ինչն է պատճառը որ 300 լարի օգնությունը մի մասին հասնում է մյուսին ոչ: Օրինակ, ես աշխատանք չունեմ, թոշակ չեմ ստանում, երեխաս ուսանող է բայց մեզ չի հասնում: Ասում են կստանան օգնություն այն մարդիկ ովքեր կորցրել են աշխատանքը, բայց այդ աշխատանքը կորցրած մարդիկ երեք ամիս հետո կարող են նորից աշխատել, իսկ մենք ինչ անենք»,֊ նշեց Ղաուրմա գյուղի բնակիչը:

Թորիայի բնակիչն էլ իր հերթին նշեց. «Սահմանները փակեցին ոչ մեկը չի կարող դուրս գալ արտագնա աշխատանքի, ժողովուրդը ինչով պետք է ապրի եթե այս երկու գլուխ կենդանիներն էլ չլինեն: Օգնություն են տալիս իբր թե, եթե կորցրած աշխատանք ունես կստանաս օգնություն, եթե չունես ուրեմն չես ստանա: Սա ապրել չէ, ուղակի մի կերպ գոյատեւում ենք»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ով աշխատանք ունի օգնություն հասնում է, իսկ ովքեր չունեն չի հասնում. բնակիչ