Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Փարվանա գյուղում (Ռադիոնովկա) մանկապարտեզ կառուցելու համար:
Աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 131`500 լարի: Մրցույթը կկայանա հուլիսի 9-ին:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարավանա գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա ՝ Փարավանա լճի ափին: (Փարավանին Վրաստանի ամենամեծ լիճն է): Ներկայումս այստեղ 80 ընտանիք է ապրում: Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղն ունի իննամյա դպրոց, մարզադահլիճ և ծիսական տուն: Գյուղի իրական խնդիրներն են մանկապարտեզի և բնական գազի բացակայությունը :