Ժդանովականում մանկապարտեզի կառուցման նախագիծը կազմելու համար հայտարարվել է մրցույթ

Ժդանովականում մանկապարտեզի կառուցման նախագիծը կազմելու համար հայտարարվել է մրցույթ

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Ժդանովական գյուղում մանկապարտեզի կառուցման նախագիծը կազմելու համար:

Ծրագրի նախապատրաստման համար տեղական բյուջեից հատկացվել է 1960 լարի: Մրցույթը կավարտվի հունիսի 5-ին:

Նշենք, որ Ժդանովական գյուղում բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Ինչպես բնակիչներն են ասում, եթե գյուղում մանկապարտեզ կա, ապա երեխային կարելի է ուղարկել մանկապարտեզ և հանգիստ զբաղվել մյուս գործերով:

Փողոցում խաղալու փոխարեն երեխաները մանկապարտեզում դաստիարակություն և կրթություն կստանան: