Ազատության փողոցի մայթերը վերանորոգվում են

Ազատության փողոցի մայթերը վերանորոգվում են

NOR ռադիոն լուսաբանել էր այն մասին, որ Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում:

Անցած մեր նյութում «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության մենեջեր Վեփխվիա Զիվզիվաձեն հայտնել էր, որ մայթերի աշխատանքները պլանավորվում է իրականացնել մոտակա 10 -15 օրվա ընթացքում:

Հետեւողական լինելով նկատեցինք, որ այսօր՝ հունիսի 30 -ին մայթերի նորոգման աշխատանքները արդեն մեկնարկել է: