Մինչ հուլիսի 5 -ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մինչ հուլիսի 5 -ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Շրջակա միջավայրի գործակալության տվյալներով, Վրաստանի որոշ շրջաններում մինչ հուլիսի 5-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +29, +34, արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ +32, +37 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ըստ օդերևութաբանների, Թբիլիսիում կարող է փոքր ամպրոպ և անձրև լինել: Սպասվում է օդի +35, +37 աստիճան: