Առաջին պատվասվողները Նինոծմինդայի կլինիկայում

Առաջին պատվասվողները Նինոծմինդայի կլինիկայում

Հուլիսի 9-ին Նինոծմինդայի կլինիկայում հայտնվեցին պատվաստվել ցանկացող առաջին մարդիկ:

Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդայի կլինիկան պատվաստանյութը ստացել էր հուլիսի 7-ին և պատրաստ էր պատվաստել, այնուամենայնիվ պատվաստվել ցանկացող առաջին մարդիք գրանցվեցին հուլիսի 9-ին: Radio NOR- ն առավոտվանից հետեւում է պատվաստումների գործընթացին: Այսօր պատվաստվել ցանկացողները 15-ն էին: Պատվաստվել ցանկացող մարդիկ կարող են գրանցվել գրանցման կայքում booking.moh.gov.ge կամ դիմել կլինիկա:

Պատվաստվելուց առաջ հիվանդները հետազոտվում են, և եթե առողջական խնդիրներ կան, այդ մարդիկ չեն պատվաստվի: Այսօրվա պատվաստվածների մեծ մասը շտապօգնության աշխատակիցներ էին: NOR ռադիոյի լրագրողի ներկայությամբ կլինիկայում գտնվելու ընթացքում պատվաստվել է մոտ 7 մարդ, և նրանք բոլորն էլ իրենց լավ էին զգում:

Նինոծմինդայի կլինիկայում կա միայն Սինոֆարմ պատվաստանյութը: Պատվաստումը կատարվում է միայն Վրաստանի քաղաքացիներին և կացության թույլտվություն ունեցող անձանց: Երկրորդ պատվաստանյութը պետք է կատարվի 15-28-րդ օրը: Կլինիկան կունենա չորս թիմ (չորս բժիշկ և երկու բուժքույր): Կլինիկայում կա հատուկ նշանակված սենյակ պատվաստվածների համար, որտեղ պատվաստումներից հետո նրանք այնտեղ կանցկացնեն 45 րոպե:

Այսօրվա պատվաստվածներից Էկան նշեց, որ ինքը չի վախենում պատվաստանյութից, որ ինքը լավ է ուսումնասիրել պատվաստանյութը և գիտի իր առողջական վիճակը: «Սա իմ պարտականությունն է, և ես պատվաստվում եմ, առաջին հերթինիմ առողջության համար, և երկրորդաշխատում եմ մանկապարտեզում` երեխաների անվտանգությունն ապահովելու համար, և որպեսզի ես կարողանամ ազատորեն շարժվել առանց սահմանափակումների »:

Մնացած բոլոր պատվաստվածները նշել են, որ վաղ թե ուշ բոլորը պետք է պատվաստվեն: