Վրաստանի ազգային թանգարանի հաղորդմամբ՝ հնէաբաններն Արևելյան Վրաստանում (Կվեմո-Քարթլի շրջան, Տատրիցկարո քաղաք) հայտնաբերել են միջին բրոնզեդարյան շրջանի արտեֆակտներով դամբարաններ:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոսկե և կերամիկական իրեր: Մասնագետները դրանք թվագրում են մ.թ.ա. XXI-XX դդ․։
Բոլոր ցուցանմուշներն ուղարկվել են Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական և ազգագրական նյութերի վերականգնման- հետազոտական լաբորատորիա:
Ներկայում այնտեղ նախնական ուսումնասիրություններ են ընթանում: