Հայտնաբերվել է աշխարհում առաջին հղի մումիան

Հայտնաբերվել է աշխարհում առաջին հղի մումիան

Վարշավայի Ազգային թանգարանում հայտնաբերել են աշխարհում առաջին հղի մումիան: Հին եգիպտական մումիան պահպանվել է թանգարանի հավաքածուում: Այժմ այն որոշել են  լրացուցիչ ուսումնասիրել: Բանն այն է, որ սկզբում գիտնականները համոզված են եղել, թե այն տղամարդ է, 2016-ին հասկացել են, որ կին է և այն էլ՝ հղի:

Գիտնականները մտադիր են եղել ավարտել ուսումնասիրությունը, երբ Վարշավայի համալսարանի գիտնականներից մեկի ամուսինը՝ Հին Եգիպտոսի մասնագետ Ստանիսլավը մումիայի ռենտգենային լուսանկարում տեսել է  որովայնի հատվածում ինչ որ արտասովոր բան: Մի քանի շերտ տոմոգաֆիկ հետազոտությունները, ռենտգենային լուսանկարները թույլ են տվել ուսումնասիրել պտուղը: Գիտնականները պարզել են, որ կինը եղել է 28-29 շաբաթական հղի: Պտղի սեռը որոշել չի հաջողվել:

«Անհասկանալի պատճառով կնոջ մարմնից պտուղը չի հեռացվել մինչ մումիայի վերածելը: Դրանով այդ մումիան իսկապես եզակի է»,- ասել է հետազոտության համահեղինակ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետ Վոյչեխ Էյսմոնդը:

Կինը եղել է 20-30 տարեկան: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: