Աջարիայի Խուլո շրջանի լեռնային Ցաբլանա գյուղում այրվել է երկու տուն:
Ըստ «Աջարիա» հեռուստաընկերության, հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան: Տների սեփականատերեր՝ Արչիլ և Շալվա Շաինիձեների բազմանդամ ընտանիքներին օգնել են հարևանները:
Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: Տանտերերը նշում են, որ սարքավորումներն ու կենցաղային իրերն ամբողջությամբ ոչնչացել են:
Ըստ Խուլոյի շրջանի քաղաքապետարանի, հարցը կքննարկվի վնասի ուսումնասիրման հանձնաժողովի կողմից, որից հետո Աջարիայի կառավարությունը հատուցում կհատկացնի պահուստային ֆոնդից:
Տեղական կառավարությունը կօգնի հրդեհից տուժած ընտանիքներին բնակարան վարձել:
Ընթերցեք նաև՝