
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ կորոնավիրուսի դեմ հնարավոր կլինի պատվաստվել կորոնավիրուսից ապաքինվելուց 30 օր անց:
Այդ մասին Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Ինչպես գիտեք, վարակվելուց հետո պատվաստման համար թույլատրվում է 120 օր: Այս շաբաթ այն կփոխվի և կկրճատվի մինչև 30 օր: Այսպիսով, բոլորը կարող են ավելի արագ պատվաստվել: Նախարարի հրամանը, հավանաբար, կստորագրվի այս շաբաթ», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge