
Հուլիսի 21-ից քննություններ կսկսվեն այն դիմորդների համար, ովքեր չեն կարողացել մասնակցել Միասնական ազգային քննություններին Covid-19-ով վարակվելու պատճառով: Նման դիմորդները ավելի քան երկու հարյուրն են:
Հուլիսի 21-ին կհանձնեն վրացերեն քննությունը, 23-ին՝ մաթեմատիկան, իսկ 25-ին՝ օտար լեզուն։
Իսկ «Քննությունների արդյունքների հայտարարումը կսկսվի օգոստոսի սկզբին», – հայտարարել է Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի (NAEC) ղեկավար Սոֆո Գորգոձեն: