Քննությանը ներկայանալուց PCR թեստը պարտադիր չէ

Քննությանը ներկայանալուց PCR թեստը պարտադիր չէ

Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները «ընդհանուր ունակություններ» առարկայի քննությունը բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն հուլիսի 19-ին և 20-ին։ Քննությանը ներկայանալուց պարտադիր չէ PCR թեստի պատասխան:

Դիմորդները ցանկանում են ճշտել, թե արդյո՞ք պարտադիր է PCR թեստի պատասխան քննությանը ներկայանալու համար, Քննությունների ազգային կենտրոից պատասխանեցին, որ PCR թեստի պատասխան պարտադիր չէ։

Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչ է հարկավոր քննությանը ներկայանալու համար.

. դիմորդը պետք է ներկայանա քննության, քննական քարտում նշված կենտրոն, նշված ժամին,
. մինչ գրանցվելը պետք է հանձնի ավելորդ իրերը,
. գրանցվելուց հետո դիմորդը պետք է զբաղեցնի իր տեղը համապատասխան քննասենյակում,
. բոլոր քննական կենտրոններում գրանցումը սկսվում է միաժամանակ և տևում է 1 ժամ:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին խնդրում է չուշանալ և ժամանակին ներկայանալ քննական կենտրոններ:

Գրանցման ավարտից հետո ուշացած դիմորդին չի թույլատրվում մտնել քննության։

Հուլիսի 1-ից Վրաստանում մեկնարկել է միասնական ազգային քննությունները։jnews.ge