
NOR ռադիոն լուսաբանել էր այն մասին, որ Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել էին եւ գտնվում էին անմխիթար վիճակում:
«Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը հունիսի 30 -ին սկսել էր մայթերի նորոգման աշխատանքները:
Այսօր՝ հուլիսի 21 -ին հեռախոսազրույց ունեցանք «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության մենեջեր Վեփխվիա Զիվզիվաձեի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Մայթերի փոփոխման եւ վերանորոգման աշխատանքները արդեն 1 շաբաթից ավել է ավարտվել է: Քանդված հին մայթերի մնացորդներն էլ մոտ օրերս կվերացվեն»: