SJGC ընկերության աշխատակցի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

SJGC ընկերության աշխատակցի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Երեկ առավոտյան SJGC գազաբաշխիչ ընկերության 80-ամյա էլեկտրագործը մահացել էր իր պարտականությունները կատարելու ընթացքում, նա հոսանքահարվել էր: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգիրքի 240 պրիմա հոդվածի երկրորդ մասով։

Հոդված 240․ Էլեկտրական կամ ջերմային էլեկտրակայանի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտի տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների։

Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոնավարելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ինչպես արդեն երեկ նշել էինք, մահացածը ընկերությանը ծառայում էր շենքի ներսում, բայց երեկ առավոտյան նա աշխատել է շենքից դուրս: Բարձրացել է էլեկտրական սյան վրա՝ դեպի բաշխիչ վահանակը:jnews.ge