
Չինաստանի Հենան նահանգում առնվազն 33 մարդ է զոհվել, ևս ութն անհետ կորած են համարվում հեղեղումների պատճառով: Այդ մասին, հուլիսի 22-ին հաղորդել Է Global Times հրատարակությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աղետի գոտում գտնվում է ավելի քան երեք միլիոն մարդ:
Տարերքի հետևանքով տուժած գյուղատնտեսական տարածքների մակերեսը կազմել է 215 հազար հա: Տարերքի վնասը գնահատվում է 1,22 մլրդ յուան (188,4 մլն դոլար): 1in.am