Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Այցի նպատակն է քննարկել հայ-վրացական պետական սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: 1tv.ge