Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Հաղորդում է Վրաստանի պատրիարքարանը:
«Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ընթացող գործընթացները:
Նորին Սրբությունը շեշտել է Կովկասի տարածաշրջանում և աշխարհում խաղաղության կարևորությունը և հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին ընդունելության համար, փոխանցել Գարեգին Բ պատրիարքի ողջույնները և հույս հայտնել մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման համար», — ասված է Պատրիարքարանի հայտարարության մեջ: aliq.ge