Վրաստանի որոշ շրջաններում կարճատև անձրևը և ամպրոպը կշարունակվեն մինչև հուլիսի 27-ը, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, – հայտնում է բնապահպանության ազգային գործակալությունը:
Ըստ նրանց, ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի + 28, +33 աստիճան:
Միաժամանակ, այսօր Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև, իսկ հուլիսի 25-ին և 26-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +31, +33 աստիճան: 1tv.ge