Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մինչ 18:00-ն «Pfizer» պատվաստանյութի համար գրանցվել է շուրջ 134 400 մարդ:
Ըստ նրանց, գրանցումն սկսվելուց վեց ժամվա ընթացքում հասանելի էր ավելի քան 18 000 տեղ:
«Pfizer» պատվաստանյութի գրանցման գործընթացը շարունակվում է:
Պատվաստման այցը կարելի է ամրագրել booking.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում, ինչպես նաև թեժ գծով – 15 22:
«Պատվաստմամբ կավարտվի COVID-19 համաճարակը», – հայտարարում են գերատեսչությունում:
Այսօր՝ ժամը 12:00-ից ընթանում է «Pfizer»-ով պատվաստում ստանալու ցանկություն ունեցողների գրանցումը: 1tv.ge