Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության, հուլիսի 24-ի ժամը 12:00-ից քաղաքացիները կկարողանան գրանցվել «Pfizer»-ի առաջին դեղաչափի համար, իսկ պատվաստումների գործընթացը կսկսվի հուլիսի 26-ից:
Նախարարության տվյալներով, 37 բուժհաստատություններում քաղաքացիները կկարողանան պատվաստվել «Pfizer»-ով:
Բացի այդ, «Pfizer»-ով պատվաստումը հասանելի կլինի 16-ից բարձր տարիքի մարդկանց համար:
«Pfizer»-ով պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափերը կատարվում են 21-28 օրվա ընդմիջումներով:
«Pfizer»-ի պատվաստանյութը համատեղ ստեղծվել գերմանական գործընկեր «Biontec»-ի հետ:
«Pfizer»-ով պատվաստվելու համար կարող եք այց ամրագրել booking.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում:
COVID 19 պատվաստումների գրանցման հետ կապված խորհրդատվության համար հասանելի է նաև 15 22 հեռախոսահամարը:
Նախնական ամրագրումների վերջնական հաստատումը կուղարկվի քաղաքացիներին 24 ժամվա ընթացքում՝ կարճ տեքստային հաղորդագրության միջոցով:
ԱՄՆ կառավարության եւ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ, Վրաստանին նվիրաբերված «Pfizer» պատվաստանյութի 500 հազար դոզան արդեն ներկրվել է Վրաստան:
Ընթերցեք նաև՝