Այս տարի Նինոծմինդայի շրջանում խոտի դեֆիցիտ է։ Խոտ չկա, ունեցողներն էլ այն վաճառում են թանկ գնով։ Խոտի գների մասին մենք կանդրադառնանք հետագա մեր նյութերում։
Մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում իրավիճակը նույնն է։ Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի բնակչի խոսքով՝ խոտի սակավ լինելու պատճառը երաշտն է:
«Տանջվում ենք, որ խոտ դիզենք, որպեսզի կենդանիներին պահենք: Առանց կենդանիների էլ չենք կարող ապրել: 1 հեկտար տարածքից այս տարի հանել ենք 30 հակ անասնակեր, իսկ անցած տարի նույն այդ հեկտարից՝ 70 հակ: 100 հակ մի կովին է հարկավոր, 5-6 կով ունենք սակայն պահել հնարավոր չէ, որովհետեւ անասնակեր չկա, ու գինն էլ թանկ է: Կենդանիներին վաճառելն էլ ձեռընտու չէ, քանի որ մի կովին տալիս են 1200 -1300 լարի»,- ավելացրեց բնակիչը: