Արդյո՞ք կփակվեն սահմանները. NOR ռադիոյի անդրադարձը պտտվող լուրերին

Արդյո՞ք կփակվեն սահմանները. NOR ռադիոյի անդրադարձը պտտվող լուրերին

Նինոծմինդայի մունիցիպալիտետում լուրեր են պտտվում, որ Վրաստան – Հայաստան սահմանը ինչպես Նինոծմինդա -Բավրա անյպես էլ Սադախլո – Բագրատաշեն անցակետերը կփակվեն: NOR ռադիոկայանը նույնպես ստացել է բազմաթիվ հաղորդագրություններ սահմանների փակվելու վերաբերյալ:

NOR -ռադիոն փորձեց պարզել այդ լուրերի ճշգրտությունը: Մենք դիմեցինք Վրաստանի կառավարություն որտեղից մեզ տեղեկացրեցին, որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա սահմանները փակվելու վերաբերյալ:

NOR ռադիոկայանը նաեւ կապ հաստատեց Վրաստանում Հայաստանի դեսպանության հետ, այնտեղից նույնպես հերքեցին պտտվող լուրերը սահմանների փակման վերաբերյալ, եւ նշեցին որ եթե որեւէ նման պաշտոնական տեղեկատվություն լինի ապա դեսպանատունը համապատասխան հայտարարությունը կտեղադրի իր ֆեյսքուքյան էջում: