Բավրայի անցակետը փակվելու մասին պտտվող լուրերը կեղծ են

Բավրայի անցակետը փակվելու մասին պտտվող լուրերը կեղծ են

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակիչների շրջանում լուրեր է պտտվում, որ Վրաստան – Հայաստան սահմանը Բավրայի անցակետով մի քանի օրով փակվելու է:

NOR -ռադիոն փորձեց պարզել այդ լուրերի ճշգրտությունը: Նինոծմինդայի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա սահմանները փակվելու վերաբերյալ:

Ավելացնենք նաեւ, որ NOR -ռադիոկայանի լրագրողը այսօր եղել է սահմանին եւ Վրաստան – Հայաստան սահմանը Բավրայի անցակետով գործում է սովորական ռեժիմով:

Հիշեցնենք, որ սահմանը գործում է 10։00 ֊ից մինչև 18։00 ֊ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես նաեւ անցակետը հատելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն: