
Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, 30 -ը վիրավորվել են, հայտնում է Anadolu- ն:
Հաղորդվում է, որ Ստամբուլից Իզմիր ուղեւորվող ավտոբուսը Սոմա քաղաքի մոտ բախվել է բեռնատարին: Վեց մարդ մահացել է տեղում, երեքը՝ հիվանդանոցում: Տուժածները հոսպիտալացվել են: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 50 մարդ: Սկսվել է վթարի պատճառների հետաքննություն: