Որսի սեզոնը կբացվի օգոստոսի 28-ին: Այդ մասին տեղեկատվություն է տարածում բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, չվող թռչուններ որս անել ցանկացողները պարտավոր են.
«Որս կատարելուց առաջ վճարել «Բնական ռեսուրսների օգտագործման վճարի մասին» Վրաստանի օրենքով նախատեսված չվող թռչուններին շրջակա միջավայրից հեռացնելու համար վճարը (10 լարի):
Վճարումից հետո յոթ օրվա ընթացքում որսալու դեպքում (ներառյալ վճարման օրը)՝ ունենալ այս վճարի նյութական կամ էլեկտրոնային տեսքով վճարումը հաստատող փաստաթուղթ:
Որսորդության ժամանակ ունենալ Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան մարմնի կողմից տրված որսորդական հրացան պահելու և կրելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Գումարը կարող է վճարվել Վրաստանի ցանկացած բանկում, Ստացող բանկ՝ Պետական գանձարան, բանկի ծածկագիր՝ 220 101 222, Հաշվեհամար՝ №200122900, գանձապետական ծածկագիր, որը որոշում է բյուջեի եկամուտների տեսակը՝ 3033:
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 24 ժամյա ուժեղացված հսկողություն կիրականացնեն ամբողջ Վրաստանում որսի սեզոնի ընթացքում ապօրինի որսորդության և որսի կանոնների խախտումների համար:
«Քաղաքացիները խախտման դեպքում պետք է դիմեն նախարարության թեժ գծին՝ 153 (առանց ինդեքսի, զանգն անվճար է, գաղտնիությունը պաշտպանված է), որպեսզի Բնապահպանական վերահսկողության վարչության համապատասխան տարածքային բաժինը կարողանա անհապաղ արձագանքել», – ասվում է հաղորդագրության մեջ: 1tv.ge