Բնապահպանության ծառայությունը սկսել է հետաքննել Նինոծմինդայում ձկների զանգվածային ոչնչացման պատճառը:
Մարտի 19-ին, ժամը 17-ին, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բնության վերահսկողության և պահպանության ծառայության աշխատակիցնեը գտնվում էին Նինոծմինդա քաղաքի մերձակայքում գտնվող լճակի մոտ, որտեղ զանգվածաբար սատկել էին ձկները :
Բնապահպանության ծառայության աշխատակիցները զննել են իրավիճակը, անցկացրել փորձաքննություն և վերլուծության համար ջուր են վերցրել արհեստական լճից `պարզելու ձկների սատկելու պատճառը:
Հիշեցնենք, որ NOR ռադիոն նյութեր էր հրապարակել, որ Նինոծմինդա քաղաքի մերձակայքում լճակում մեծ քանակով ձկներ են սատկել: Սատկած ձկները լցվել էին ափ: Լճակում աճում է կարս տեսակի ձուկ:
Սատկած ձկները հայտնաբերվել են մարտի 18-ին, դեռևս անհայտ է, թե երբ եւ ինչից են սատկել ձկները:
https://www.facebook.com/radiotvnor/videos/515278059108306/