Հունաստանում մի քանի օրում մոտ 600 հրդեհ է բռնկվել

Հունաստանում մի քանի օրում մոտ 600 հրդեհ է բռնկվել

Հունաստանի տարածքում աննախադեպ շոգի և երաշտի պատճառով վերջին մի քանի օրում 586 հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է ERT1 հեռուստաալիքը։

«Վերջին օրերն ամենածանրն էին մեր երկրի համար վերջին տասնամյակում։ Մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել ողջ ուժով։ Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբի տարերք է․ մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 596 հրդեհ է բռնկվել։ Հրդեհները, որոնք առաջացել են աննախադեպ շոգի և երաշտի երկար ամիսների պատճառներով, այժմ դժվար է մարել»,-ասել է կառավարության ղեկավարը։

Կառավարությունը տուժած քաղաքացիներին ֆինանսական օգնություն է խոստացել։ Այդ նպատակով վարչապետը հաստատել է 500 մլն եվրո ծավալով հավելյալ բյուջե։ Փոխհատուցումը կկատարվի անհապաղ, խոստացել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Հունաստանում 10 օրում այրվել է ավելի քան 56 հազար հեկտար անտառ։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 1000 հույն հրշեջ, որոնց միացել են փրկարարներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Շվեյցարիայից և Ուկրաինայից։ 1in.am