Թուրքիայում շարունակվում են խոշոր հրդեհները, արդեն երեք մարդ է զոհվել, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհները տարածվել են ոչ միայն անտառներում, այլև բնակավայրերում։
Երկու օրում Թուրքիայի ավելի քան 17 քաղաքում 58 հրդեհ է գրանցվել՝ ներառյալ Ադանա քաղաքում։