
Այսօր` օգոստոսի 17-ին, Թբիլիսիի ժամանակով 09: 43 -ին, հերթական երկրաշարժը տեղի ունեցավ Սամեբա գյուղի մոտ:
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.9 մագնիտուդ:
Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 2:47-ին Սամեբայում արձանագրվել է եւս մեկ երկրաշարժ որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3.0 մագնիտուդ:
Վերջին շրջանում Վրաստանում մի քանի անգամ երկրաշարժեր են գրանցվել, և գրեթե բոլոր երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտակայքում: Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 16 -ի առավոտյան: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ: