
Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարն ասում է, որ միջգերատեսչական համակարգող խորհուրդը կրթություն սկսելու հարցը կքննարկի այն բանից հետո, երբ երկու շաբաթ անց առողջապահության նախարարությունը տեղեկատվություն կներկայացնի ներկա իրավիճակի և ռիսկերի մասին:
Ինչպես նախարարը լրագրողներին ասաց, որոշումը կկայացվի՝ կախված երկու շաբաթ հետո իրավիճակից և երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի արդյունքներից:
«Ինչ վերաբերում է կրթության վերսկսման գործընթացին, մենք բազմիցս հայտարարել ենք, որ կարևոր է զննել համաճարակի տարածումը: Մենք ակնկալում ենք որոշակի արդյունքներ մոտ երկու շաբաթվա ընթացքում: Այս արդյունքների հիման վրա Հիվանդությունների վերահսկման կենտրոնը և առողջապահության նախարարությունը խորհրդին կներկայացնեն գոյություն ունեցող ռիսկերն ու հետևանքները: Դրանից հետո խորհուրդը համատեղ կքննարկի կրթության մեկնարկի մոտեցումները»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն:1tv.ge