Վրաստանի Կրթության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով 2021-2022 թթ․ ուսումնական գործընթացը դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։
Ախալքալաքում լուրեր են տարածում, որ պայմանավորված պատվաստված ուսուցիչների քիչ քանակով՝ երկրի հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը սեպտեմբերի 15-ի փոխարեն, կմեկնարկի հոկտեմբերի 6-ին:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից հերքում են տարածվող լուրերը՝ նշելով, որ այսօրվա տվյալներով դպրոցներում դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և դասասենյակներում։
Իսկ համալսարանները ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես իրենք կորոշեն, թե երբ սկսեն դասապրոցեսը։
Հավելենք, որ Վրաստանում դպրոցներն ու մանկապարտեզներն առաջին անգամ համավարակի պատճառով փակվեցին դեռևս 2020 թվականի մարտին: Սկզբում երեխաները սովորում էին օնլայն, դասապրոցեսը դասասենյակներում հնարավոր դարձավ անցկացնել միայն 2020 թվականի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այն էլ միայն մի քանի շաբաթով: Հետո կրթական հաստատությունները կրկին փակվեցին՝ երկրում համաճարակային իրավիճակի կտրուկ սրման պատճառով:
Այնուհետև, Վրաստանում մի քանի ամիս խիստ կարանտինային միջոցառումներ սահմանվեցին: Դպրոցները հնարավոր եղավ վերաբացվել միայն 2021 թ.-ի մարտին: Դպրոց հաճախելը կամավոր սկբունքով էր, այսինքն՝ ծնողը կարող էր որոշել, իր երեխան ուսուցումը շարունակի օնլայն, թե դասասենյակում:
Հիմա երկում կրկին կորոնավարակի հերթական ալիքի գագաթնակետն է:
Հայտնում է՝ Jnews.ge-ին.