Վրաստանում ակտիվորեն շարունակվում է ուսուցիչների և դպրոցի անձնակազմի կամավոր պատվաստման գործընթացը:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության հայտարարությամբ, կարևոր է, որ մայիսի 13-ին, երբ աշակերտները վերադառնան դասարաններ՝ հանդիպեն անվտանգ միջավայրի: Այդ նպատակով, ուսուցիչների և դպրոցական անձնակազմի թեստավորման հետ մեկտեղ, Թբիլիսիում և շրջաններում ակտիվորեն ընթանում է նրանց պատվաստման գործընթացը:
Նախարարությունը կարևորում է ուսուցիչների պատվաստումները` հաշվի առնելով, որ օրվա ընթացքում նրանք շփվում են շատ դեռահասների և դպրոցի այլ անդամների հետ: Հասարակական պատվաստումներով նրանք կոչ են անում գործընկերներին հանրային պատասխանատվություն ցուցաբերել և իմունիզացիայի միջոցով նպաստել կիսամյակի ավարտը բնական միջավայրում՝ դասասենյակներում անցկացնելուն:
Ուսուցիչների և դպրոցի անձնակազմի պատվաստումը կամավորական սկզբունքով է: Դիմորդներն անհատապես գրանցվում են Առողջապահության նախարարության պորտալում, անհրաժեշտության դեպքում նրանց օգնում է դպրոցի աշխատակազմը:aliq.ge
Պատվաստումից հետո Վրաստանում 300 մարդ կրկին վարակվել է կորոնավիրուսով