Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2189 -ի

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2189 -ի

Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2189-ի, ավելի քան 12 հազար մարդ վիրավոր է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

Լիովին կամ մասամբ ավերվել է ավելի քան 100 հազար շենք: Փրկարարները շարունակում են փլատակների տակ փնտրել մարդկանց:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ի առավոտյան Հայիթիում 7.2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 125 հազար բնակչություն ունեցող Լե-Կե կոմունայից 40 կմ հեռավորության վրա: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է մտցրել: 1in.am