
Սամցխե-Ջավախքում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով, Նիջգորի գյուղի մոտ, կենտրոնական ճանապարհին թափվել են քարեր ու ժայռաբեկորներ, կոտրվել են ծառերի ճյուղեր:
Աղետի հետևանքով ճանապարհահատվածով երթևեկությունը սահմանափակվել էր: Ասպինձայի քաղաքապետի խոսքով, տեղում իրականացվել են համապատասխան աշխատանքներ:
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և վնասված թիթեղներ, սահմանազատել են տարածքներ և իրականացրել հերթապահություն։tv9news.ge