Սողանքից հետո Բաթումի-Ախալցիխե կենտրոնական մայրուղու վրա երեթևեկությունը կաթվածահար վիճակում է: Այս մասին տեղեկացնում է «Բաթումեբելի» կայքը:
Առավոտյան սողանքն իջել է Քեդիի մունիցիպալիտետի Դոլոգանի գյուղում: Աղետից ոչ ոք չի տուժել: Ճանապարհի երթևեկելի մասը փակ է խոշոր քարերով, հսկայական ժայռերով, մեծ քանակությամբ հողով ու ծառերով:
Տեղում աշխատում են Վրաստանի ճանապարհային վարչության բրիգատները: Կեսօրին շրջանցիկ ճանապարհը պատրաստ կլինի, որով կկարողանան երթևեկել արտակարգ դեպքերում: Որպեսզի ամբողջությամբ վերականգնվի երթևեկությունը ճանապարհի տվյալ հատվածով բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ:
«Սողանքը մեծ է, ժայռ է թափվել: Մայրուղին մաքրելու համար հնարավոր է պայթունի անհրաժեշտություն առաջանա: Այս փուլում տեխնիկան շրջանցիկ ճանապարհի գցման աշխատանքներ է իրականացնում: Շրջանցիկ ճանապարհը կսկսվի Քվեդա Մուխունցետի կամրջից և պետք է անցնի նոր կամուրջը: Սա ժամանակավոր է և նախատեսված արտակարգ իրավիճակների՝ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների համար: Շրջանցիկ ճանապարհը հնարավոր է պատրաստ լինի երկու-երեք ժամից: Կենտրոնական մայրուղին դեռ փակ է»,- ասել է Քեդիի քաղաքապետ Լևան Գոգիլաձեն:
https://www.facebook.com/batumelebi/videos/557734475121363/