
Ախալցխայի մոտակայքում տեղի է ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երեքը հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տվյալներով, մահացածները Ծկորձա գյուղի բնակիչներ են:
Ականատեսները հայտնում են, որ վեց գյուղացիներ բեռնատարով անտառից էին վերադառնում: Վարորդը կորցրել է կառավարումը, իսկ մեքենան ընկել է ձորը: Միջադեպը տեղի է ունեցել Ծկորձա եկեղեցում: Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ախալցխայի հիվանդանոց: