Ավարտվեց համաճարակի երկրորդ ալիքի հետևանքով աշխատանքից զրկված քաղաքացիների համար նպատակային, հակաճգնաժամային ծրագրով հաշվի առնված փոխհատուցման տրամադրումը: Տեղեկատվությունը տարածում է Զբաղվածության խթանման գործակալությունը:
Այս փոխհատուցումը վերաբերել է միայն առանց աշխատանքի մնացած Վրաստանի քաղաքացիներին:
«Այսօր օգոստոս ամսվա 200 լարի փոխհատուցման գումարը հաշվարկվել է 6 979 անձի՝ 1 395 800 լարիի չափով: Տեղեկության համար, ընթացիկ տարվա հունվարին փոխհատուցման գումարը փոխանցվել է 106 389 անձի` 21 277 800 լարիի չափով. Փետրվար – 140 029 անձ՝ 28 005 800 լարիի չափով. Մարտ – 130 683 անձ 26 136 600 լարիի չափով: Ապրիլին 200 լարի վճարվել է 120 496 անձանց՝ 24 099 200 լարիի չափով: Ինչ վերաբերում է մայիս ամսին՝ 109 086 անձ ստացել է 21 817 200 լարիի չափով, իսկ 200 լարի օգնությունը հունիսին փոխանցվել է 102 665 անձի՝ 20 533 000 լարիի չափով: Հուլիսին փոխհատուցում է վճարվել 22 789 անձի՝ 4 557 800 լարիի չափով: Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի համաձայն, 2021 թվականի հունվարից վարձու գործազուրկ քաղաքացիները ստանում էին ամսական 200 լարի օգնություն՝ 6 ամսվա համար:
Տեղեկության համար նշվում է, որ գործատուները, ովքեր գրանցվել են հունվար-փետրվար ամիսներին, իրենց ընկերություններում զբաղված գործազուրկ քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու 6-ամսյա ժամկետը լրացել է օգոստոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:1tv.ge