Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա:
Կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն ասել է, որ երեխան օգոստոսի 27 -ին կլինիկա է բերվել ծայրահեղ ծանր վիճակում:
«Մահացած վեցամյա հիվանդը ուրբաթ օրը մեզ մոտ ընդունվեց ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելուց անմիջապես հետո միացվել է արհեստական շնչառության ապարատը:
Երեխան ուներ մի քանի հիվանդություն ՝ ուղեղի կաթված, էպիլեպսիա, հոգեմետորական հետամնացություն: Քովիդինֆեկցիայի ֆոնին զարգացավ սեպտիկ շոկ, և հիվանդը մահացավ», – ասել է կլինիկայի տնօրենը: