Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում կեղծ փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով ձերբակալել են 7 մարդու:
ՊԱԾ-ի հաղորդմամբ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներից չորսը 350 եվրոյի դիմաց պատրաստել և Վրաստանի քաղաքացուն են հանձնել «կովիդ 19»-ի դեմ «Փայզեր» պատվաստանյութով պատվաստվելու կեղծ փաստաթուղթը, իսկ նրանցից երեքը ստացել են 400 լարի և պատրաստել ու Վրաստանի քաղաքացուն են հանձնել կեղծ փաստաթուղթ, որը հաստատում է «Սինոֆարմ»-ի պատվաստումը:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասով:
Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը:tv9news.ge