NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հոկտեմբեր ամսից սկսվել էր դպրոցի վերանորոգման աշխատանքները:
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էին մրցույթ՝ Ղաուրմա գյուղի դպրոցի վերականգնման համար:
Հիշեցնենք, մրցույթը շահել էր “შპს გლობალ სერვისი “ շինարարական ընկերությունը՝ 1.697.000 լարի գումարի դիմաց:
Ղաուրմայի դպրոցի վերականգման եւ նորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2021 թվականի սեպտեմբեր ամսին: Թե որ փուլում են գտնվում դպրոցի վերանորոգման աշխատանքները եւ արդյոք սեպտեմբերին կավարտվեն թե ոչ, մանրամասների մասին մենք հեռախոսազրույց ունեցանք “შპს გლობალ სერვისი “ ընկերության մենեջեր Մերաբ Մկեդլիձեի հետ:
Մկեդլիձեի խոսքով. «Քանի որ ձմեռը Նինոծմինդայի շրջանում շատ ցուրտ է այդ պատճառով աշխատանքները հետաձգվել է եւ հիմա ժամկետի փոփոխություն է տեղի ունեցել: Աշխատանքները սեպտեմբերի 7 -ի փոխարեն կավարտվեն նոյեմբերի 1 -ին: Կառուցվում է սանհանգույց, կաթսայատուն եւ անցկացվել է կենտրոնական ջեռուցման համակարգը: Դպրոցի կտուրը փոխվել է ամբողջովին, ինչպես նաեւ Էլեկտրականությունը: Դպրոցի տարածքում կառուցվում է նոր մինի ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Նշենք, որ Ղաուրմա գյուղի դպրոցը 9 -ամյա դպրոց է և ունի շուրջ 38 աշակերտ: Աշակերտները ներկա դրությամբ հաճախում են Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոց, 2 -րդ հերթ:
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր այցելել է Ղաուրմա գյուղ որտեղ զրուցել է նաեւ երեխաների հետ: Երեխաների խոսքով՝ նախկինում դպրոցը գտնվում էր ոչ բարվոք վիճակում, իսկ հիմա կունենան բոլոր չափանիշներին համապատասխան դպրոց: Եվ շատ ուրախ են, որ այդ դպրոցն են հաճախելու:
Հիշեցնենք, որ Վրաստանում ուսումնական գործընթացը դպրոցներում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 4 -ը կընթանա հեռավար կարգով: