Ղաուրմա գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները մեկնարկել է

Ղաուրմա գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները մեկնարկել է

Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հոկտեմբերի 7 -ից մեկնարկել է դպրոցի վերանորոգման աշխատանքները:

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էին մրցույթ՝ Ղաուրմա գյուղի դպրոցի վերականգնման համար:

Մրցույթը շահել էր “შპს გლობალ სერვისი “ շինարարական ընկերությունը՝ 1.697.000 լարի գումարի դիմաց:

Նշենք, որ Ղաուրմա գյուղի դպրոցը 9 -ամյա դպրոց է և ունի շուրջ 38 աշակերտ: Աշակերտները ներկա դրությամբ հաճախում են Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոց, 2 -րդ հերթ:

Մանրամասների համար մենք զանգահարեցինք “შპს გლობალ სერვისი “ կենտրոն, որտեղից մեզ պատասխանեցին, որ դպրոցի վերանորոգման աշխատանքները արդեն ընթանում են, դրա հետ մեկտեղ դպրոցի բակում կկառուցվի նոր մինի մարզադաշտ, դպրոցը կունենա համապատասխան սանհանգույց, կաթսայատուն եւ կենտրոնական ջեռուցում:

Նշենք, որ Ղաուրմայի դպրոցի վերականգման եւ նորոգման աշխատանքները պլանավորվում է ավարտել 2021 թվականի սեպտեմբեր ամսին:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ղաուրմա գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները մեկնարկել է

Состоялся тендер на реабилитацию школы села Каурма