Սննդի գների բարձրացումը առկա է բոլոր մթերային խանութներում: Պարզելու համար, թե ինչ գներ են Նինոծմինդայի խանութներում, NOR ֊ի լրագրողը այցելել է Նինոծմինդա քաղաքի մի քանի մթերային խանութներ:
Պարզվեց, որ մեկ պարկ շաքարավազի գինը 105-110 լարի է: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա ներկայումս ալյուրն արժե 62-68 լարի, իսկ բարձր դասի ալյուրի մեկ պարկը վաճառվում է 80 լարիով: Հատկապես թանկացել է արեւածաղկի 5 լիտր տարողությամբ ձեթի գինը, որը կազմում է 26-28 լարի:
Մեր այն հարցին թե ինչ են մտածում եւ ինչից է կախված գների բարձրացումը առեւտրականները պատասխանեցին. «Հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է համավարաքը, մրգերի թանկացումը եւ քիչ լինելը կախված է նաեւ եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Ինչպես նաեւ թանկացումը ուղիղ կապ ունի դիզվառելիքի գների բարձրացման հետ»:
Պարզելու համար, թե որքանով է ազդել թանկացումը մարդկանց վրա, մենք անցկացրեցինք հարցում բնակչության շրջանում:
Բնակիչներից մեկի խոսքով. «Ամեն տեսակի մտերք թանկացել է, այդ թվում շաքարը, մակարոնեղենը, ձեթը եւ այլն: Ասում էին, որ թանկացումները կախված է դոլարի արժեքի բարձրացման հետ, սակայն դոլարը իջավ, բայց մթերքի գները մնաց անփոփոխ: Բնակչությանը դժվար է այն առումով, որ սահմանափակումները շատ են եւ հնարավորություն չկա աշխատելու որպեսզի կարողանանք թանկացումներին դիմակայել»:
Բնակիչներից մեկն էլ նշեց. «Թանկությունը սոսկալի է, սակայն մեր գյուղատնտեսական արտադրանքի գինը շատ ցածր է: Մսեղենի գինը բարձրացել է, բայց գյուղացին չի կարող իր ունեցածը հարմար գնով յուրացնել»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Նշենք, որ ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած զեկույցի, օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս:
Ըստ վիճակագրության ազգային ծառայության զեկույցի, օգոստոսին ձեթի և յուղի գներն ամենից շատն են բարձրացել՝ տարեկան 43,9 տոկոս: Բանջարեղենը թանկացել է 42,2 տոկոսով, իսկ կաթի, պանրի եւ ձվի գները՝ 17,3 տոկոսով: Իսկ քաղցրավենիքն աճել է 16,9 տոկոսով: Հացի եւ հացամթերքի գներն աճել են 13.0 տոկոսով, միսը եւ մսամթերքը թանկացել է 8,3 տոկոսով:
Հունիսին տարեկան գնաճը կազմել է 9,9 տոկոս, հուլիսին՝ 11,9 տոկոս: Օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս: