Շուկայում գների բարձրացումը դժվարացնում է բնակիչների կյանքը:
Սննդի գների բարձրացումը առկա է բոլոր մթերային խանութներում: Պարզելու համար, թե ինչ գներ են տիրում Նինոծմինդայում, NOR֊ի լրագրող Գարուշ Արզումանյանը այցելել է Նինոծմինդա քաղաքի մի քանի մթերային խանութներ:
Պարզվել է, որ մեկ պարկ շաքարավազի գինը 105-110 լարի է: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա ներկայումս ալյուրն արժե 68-70 լարի, իսկ բարձր դասի ալյուրի մեկ պարկը վաճառվում է 80 լարիով: Հատկապես թանկացել է արեւածաղկի ձեթը, որի գինը կրկնապատկվել է:
Պարզելու համար, թե որքանով է ազդել թանկացումը մարդկանց կյանքի վրա, լրագրողը հարցում է անցկացրել բնակչության շրջանում:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ գների աճը նկատելի է հատկապես Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Բնակիչներից ոմանք ասում են որ տեղում գների բարձրացումը իրականացվում է արհեստականորեն, մի խանութում նույն ապրանքի գինը չի փոխվել, իսկ մյուսում կրկնապատկվել է: Սպառողները նշում են, որ ապրանքը ձեռք են բերում բարձր գնով հետևաբար վաճառում են թանկ:
Մանրամասները՝ տեսանյութում.