Վրաստանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ավելի խիստ պատիժներ:
Քրեական օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունները խստացնում են թմրամիջոցների, նոր հոգեմետ, հոգեմետ և այլ ուժեղ նյութերի վաճառքի համար սահմանված պատժամիջոցները:
Թմրամիջոցների, դրանց անալոգի կամ նոր հոգեմետ նյութի ապօրինի վաճառքի համար 6 -ից 11 տարվա ազատազրկման փոխարեն հանցագործությունը կպատժվի ազատազրկմամբ` 10 -ից 15 տարի ժամկետով:
Թմրանյութերի մեծածախ վաճառքի դեպքում` 12-ից 17 տարվա ազատազրկում է սպառնում` 7-14 տարվա փոխարեն: Նոր փոփոխություններով` հատկապես մեծ չափերի թմրանյութերի վաճառքի համար նախատեսված պատիժը զգալիորեն խստացվում է: Մասնավորապես` եթե մինչ այս նախատեսում էր 8 -ից 20 տարի կամ անժամկետ ազատազրկում, ապա, օրինագծի համաձայն` պատժի ստորին սահմանը սկսվում է 14 տարուց:
Ըստ ՆԳՆ-ի` միայն այս տարի 91 թմրավաճառ է պատասխանատվության ենթարկվել:aliq.ge