
Բրիտանական գիտնականների ուսումնասիրությունն ապացուցել է, որ կիրակի երեկոն դիետա պահողների համար ամենաբարդ ժամանակն է:
Հարցմանը մասնակցել է դիետա պահող 750 մարդ: Նրանց 48%-ը սնունդից հրաժարվում է կիրակի երեկոյան ժամը 7-ից 10-ը, իսկ 29%-ը նույնն անում է կեսօրից հետո ժամը 3-ից 5-ը: Երկուշաբթի մարդիկ հակված են օգտագործել յուղոտ կամ քաղցր սնունդ, հատկապես ճաշին եւ դրանից հետո: Հարցվածների 34%-ը հիմնական կերակուրից հետո երկու հավելյալ մթերք է կերել, հիմնականում՝ շոկոլադ, 22%-ը՝ երեք մթերք, 17%-ը՝ մեկ, իսկ 11%-ը՝ 4-5 մթերք: Հիմնականում շատ ուտելը կապված է աշխատանքավայրում խնդիրների հետ: