Մենք որոշեցինք ներդնել լրացուցիչ 380 նոր ավտոբուս, որից 180-ը՝ ութ մետրանոց, իսկ 200-ը՝ 18 մետրանոց»,- մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նա ասաց, որ նոր ավտոբուսների գնումը տեղի կունենա հաջորդ տարի:
«Մենք սկսել ենք իրականացնել տրանսպորտային քաղաքականության ոլորտում ամենակարեւոր բարեփոխումներից մեկը: Դուք գիտեք, որ մենք իրականում ավարտել ենք ավտոբուսների փոխարինումը, բայց այսքանով չենք սահմանափակվի, քանի որ, ցավոք, դեռ կան թաղամասեր, փողոցներ, տարածքներ, որտեղ հասարակական տրանսպորտը չի երթևեկում, ուստի փոխարինումից բացի, որոշեցինք ավելացնել 380 միավոր: Դրանցից 180-ը ութ մետրանոց ավտոբուսներ կլինեն, 200-ը՝ 18 մետրանոց ավտոբուսներ, որոնք մենք ձեռք կբերենք հաջորդ տարի»,- ասել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, ութ մետրանոց ավտոբուսի 180 միավորից 20-ն արդեն ներկրվել է Թբիլիսի եւ սեպտեմբերի 22-ից գործարկվելու է:
«Դուք գիտեք, որ մենք սկսել ենք նաեւ միկրոավտոբուսների նորացման-փոխարինման ծրագիրը եւ մինչեւ տարեվերջ երթուղային տաքսիներն ամբողջությամբ կփոխարինվեն, ոչ մի դեղին միկրոավտոբուս չի երթևեկի քաղաքում: Այսօրվա դրությամբ ներկրվել է 90 նոր միկրոավտոբուս, և կսկսի գործել սեպտեմբերի 22-ին: Դուք գիտեք, որ ցանցը նույնպես ամբողջովին արդիականացվում է, որպեսզի մենք չթողնենք ոչ մի փողոց, թաղամաս, որտեղ հասարակական տրանսպորտը չի անցնում: Հասարակական տրանսպորտը պետք է հասանելի լինի բոլորի համար, այն պետք է լինի հարմարավետ բոլորի համար և պետք է կարողանա ազատ տեղաշարժվել քաղաքում, առանց որևէ խոչընդոտի: Կարևոր է նաև ենթակառուցվածքների կազմակերպումը, ինչը մենք անում և իրականացնում ենք զուգահեռաբար: Սա կշարունակվի ապագայում և կլինի առաջիկա տարիներին ամենակարևոր թեմաներից մեկը»,- ասաց Կախա Կալաձեն: 1tv.ge