Այսօրվանից քաղաքացիները նախընտրելի պատվաստանյութով կպատվաստվեն իրենց համար հարմար վայրում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստման հասանելիության բարձրացման նպատակով առողջապահության նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ սկսել է նոր նախագիծ:
Ըստ նախագծի, ուղևորատար ավտոբուսներում կազմակերպվել է պատվաստման տարածք, և Հանրապետական հիվանդանոցի պատվաստող բրիգադները պատվաստում կիրականացնեն սահմանված կանոններով: Քաղաքացիները ծառայությունը կստանան առանց նախնական գրանցման:
Պատվաստումը հնարավոր կլինի «Sinovac», «Sinopharm» և «Pfizer» պատվաստանյութերով: Հետագա դիտարկման տարածքը կկազմակերպվի նույնպես քաղաքային տրանսպորտում:
Վարկեթիլի, Գլդանի և Կայարանի հրապարակ – սկզբում իմունիզացման գործընթացը կսկսվի այս տարածքներից: Սրանք այն վայրերն են, որտեղ մինչ այժմ զանգվածային պատվաստումների վայրեր չեն մոբիլիզացվել:
Շարժական իմունիզացման նախագծի իրականացումը ապահովում են Բժշկական հոլդինգը և Հանրապետական հիվանդանոցը: 1tv.ge