Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում են պատվաստումներ մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունները կանխարգելելու նպատակով:
Մանրամասների շուրջ հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի Սննդամթերքի վերահսկողության ազգային գործակալության Սամցխե – Ջավախեթիի բաժնի ղեկավար Լիա Բեկաուրիի հետ:
Բեկաուրիի խոսքով. Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների պատվաստումները տարվա 2 -րդ կեսին իրականացվում են սիբիրախտի, բրուցելոզի, ժանտախտի եւ ընտանի կենդանիների կատաղության դեմ: Տարին երկու անգամ անցկացվում է պատվաստում դաբաղի դեմ: Նաեւ կատարվում է կենդանիների գրանցում եւ համարակալում»:
Թե, ո՞ր գյուղերին է վերաբերվում պատվաստումը Լիա Բեքաուրին ասաց.
«Ծրագրի համաձայն պատվաստումը կիրականացվի մունիցիպալիտետի բոլոր գյուղերում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.